Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները կաորղ են երկար ժամանակով վատթարանալ.Լավրով
Նմանատիպ
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ, որում անդրադարձել է նախագահ Օբամայի կողմից «Ուկրաինայում ազատության աջակցության ակտի» ստորագրման իրողությանը:
Լավրովը շեշտել է, որ նոր հակառուսական օրինագծի ստորագրումը կարող է ռուս-ամերիկյան հարաբերությունները երկար ժամանակով վատթարացնել Մոսկվայի և Վաշինգտոնի նորմալ փոխգործակցությունը: Հեռախոսազրույցը կայացել է ԱՄՆ նախաձեռնությամբ:
Հիշեցնենք, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտնել է, թե ստորագրել է Կոնգրեսի կողմից ընդունված օրենքը, որը ճանապարհ է բացում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների համար, տեղեկացնում է BBC-ն:
Ընդսմին, ինչպես հաղորդել է Սպիտակ տունը, ԱՄՆ-ի նախագահն առայժմ չի պլանավորում անհապաղ նոր տնտեսական պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ:
ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչների խոսքով՝ նախագահի մոտ կասկածներ են առաջացել առ այն՝ արդյոք այդ միջոցը համապատասխանում Է պատժամիջոցների հարցում ԵՄ-ի հետ համաձայնեցված գործողությունների իր քաղաքականությանը:
Ինչպես ասված է Օբամայի հայտարարության մեջ, Վաշինգտոնը Եվրոպայում իր դաշնակիցների եւ գործընկերների հետ միասին կաշխատի հստակեցնել պատժամիջոցները ի պատասխան Ռուսաստանի գործողությունների եւ Ուկրաինայում իրադրության հետագա զարգացման:
Հետևեք մեզ նաև Telegram-ում