Գերմանիան 20 միլոին եվրոյի արտոնյալ փոխառություն կհատկացնի Վրաստանին

Գերմանիան որոշում Է ընդունել վրաց-գերմանական համագործակցության շրջանակներում 20 մլն եվրոյի չափով արտոնյալ փոխառություն հատկացնել Վրաստանին: Փոխառությունը կուղղորդվի «Կլիմայի համար անվտանգ ենթակառուցածքի ծրագրի» նոր նախագծի ֆինանսավորմանը:

Դեկտեմբերին 19-ին Գերմանիայի դեսպանության տնտեսական համագործակցության բաժնի ղեկավար տիկին Կատերինա Դերկոռնը այդ կապակցությամբ պաշտոնական ծանուցում Է հանձնել ֆինանսների նախարար Նոդար Խադուրիին:

Այս որոշումը Վրաստանի և Գերմանիայի միջեւ համագործակցության շարունակման և  ընդլայնման ևս մեկ հաստատումն Է: Գերմանիայի կառավարության աջակցությունը, ֆինանսական օժանդակության հետ միասին, կարևոր է Եվրոպայի հետ հարաբերությունները խորացնելու համատեքստում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում