Ադրբեջանը կգազաֆիկացնի Ալբանիան
19/12/2014 17:53
Նմանատիպ
Բաքվի և Տիրանայի միջև Ալբանիայի գազաֆիկացման գլխավոր պլանի շուրջ համագործակցության և զարգացման հուշագիր է ստորագրվել: Այդ մասին նշվում է SOCAR ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Ինչպես տեղեկացնում է Trend-ը, հուշագիրը ստորագրվել է ադրբեջանական պատվիրակության Ալբանիա կատարած այցի շրջանակներում, որի մեջ մտել են էներգետիկայի նախարար Տաիֆ Ալիևը, ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆովը, և SOCAR ընկերության նախագահ Ռովնանգ Աբդուլլաևը:
Այսօր կայացել է ադրբեջանական պատվիրակության անդամների հանդիպումը Ալբանիայի վարչապետ Էդդի Ռամոյի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյանների հետ:
Ալբանիան հանդիսանում է «Հարավային գազային միջանցք» ծրագրի անդամ երկիր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում