«Հավատարիմ մնալով կուսակցության քաղաքական որոշմանը»՝ ԲՀԿ-ական փոխմարզպետները և փոխնախարարները հրաժարական տվեցին
Նմանատիպ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ հանդիսացող փոխնախարարների և փոխմարզպետներ հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.
«2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղաքական որոշում կայացրեց չմասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը:
Հավատարիմ մնալով մեր կուսակցության քաղաքական որոշմանը, մենք հայտարարում ենք այսօր ներկայացրած մեր հրաժարականների մասին: Ընտրություններից հետո որոշ ժամանակահատված մեր պաշտոնավարումը բացառապես մեկ նպատակ էր հետապնդում՝ չվտանգել եւ տրամաբանական ավարտին հասցնել ընթացիկ ծրագրերը:
Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր նախարարներին, մարզպետներին համատեղ աշխատանքի համար՝ մաղթելով հաջողություններ երկրի առջև ծառացած խնդիրների լուծման գործում:
Տիգրանյան Ռոմիկ ԱԻ փոխնախարար
Սինոյան Ռուբեն ՏԿ փոխնախարար
Կարապետյան Վարդան Գյուղատնտեսության փոխնախարար
Կարախանյան Էդիկ Լոռու փոխմարզպետ
Առաքելյան Մանաֆաս Արագածոտնի փոխմարզպետ»
Հետևեք մեզ նաև Telegram-ում