Ինչու՞ են ոմանք ատում սովետը

Վարդուհի Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`

Պատասխան ընկերներիցս մեկի այն հարցին, թե ինչու են ոմանք ատում սովետը։

Սովետը կարելի էր ատել ամեն ինչից զատ նաև թալանի համար, կողոպուտի համար… ստի համար… կարելի էր ատել հենց սովետի ժամանակ, որի հետևանքից էլ այն քանդվեց…
Իսկ հիմա սովե՛տը չենք ատում, այլ այն կեղծ, ձևական մտածելակերպը, որ ժառանգել ենք նրանից ու որից չենք կարողանում ազատվել նույնիսկ սովետի փլուզվելուց 23 տարի անց։ Որովհետև դա նստած է մեր հոգեբանության հիմքում։ Սա է մեր անհաջողությունների պատճառը. սովետը մեր ներսում է։
Ընդունելության քննությունների ժամանակ ուսանողները հավաքվում են իրար գլխքի և միասին գտնում են հարցերի պատասխանները, «օգնում են» միմյանց։ Երբ հարցնում ես, թե ինչո՞ւ ես օգնում, չէ՞ որ նա քո պոտենցիալ մրցակիցն է, ասում է՝ ոնց չօգնեմ, չպատասխանեմ, եթե հարցնում է…
Ես-ի գիտակցում չկա, կա միայն մենք-ի գիտակցում, որը բոլորին ազատում է պատասխանատվությունից։
Եթե չկա կոնկրետ մեկը, որին կարելի է մեղադրել որևէ բանի համար, ուրեմն չկա նաև մեղավոր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում