Խնջույք ժանտախտի ժամանակ

Վարդուհի Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`

Ծառուկյանի նոր հյուրանոցը շրջակա բնակավայրերի աղքատության ու թշվառության ֆոնին ուղղակի անհեթեթ է նայվում։
Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ողբալի տեսարան է բացվում դրա վերին հարկերից… խեղճ ու կրակ գյուղեր, լքված տներ, լքված կիսակառույցներ, որոնց դատարկ պատուհանները մեռելի աչքեր են հիշեցնում… աղբանոցներ ու ամայի անմշակ քարքարոտ տարածքներ։
Սա հիշեցնում է խնջույք ժանտախտի ժամանակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում