Քուրդերը չէին պատկերացնում, որ մի օր իրենց հերթն է գալու
20/12/2014 10:47
Նմանատիպ
Լիանա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`
1950-ական թվականներին Ասսաֆ Քոչտաղ անունով մի քուրդ սափրրվելու համար մտնում է մարաշցի թուրք սափրիչի մոտ, և ածիլվելու ժամանակ սափրիչը հպարտությամբ սկսում է պատմել, թե ինչպես Մարաշի «ազատագրման» ժամանակ, երբ ինքը «Քանլի Քոփրի»ի հերոսներից մեկն էր, իր ձեռքի ածելիով 50 հատ հայ երեխա է խողխողել ու կամուրջից վար նետել…
Ասսաֆը շարունակում էր պատմել՝ «ամբողջ մարմինս սկսեց դողալ և մի պահ մտածեցի ատրճանակս հանել ու այդ հրեշի ճակտին մի փամփուշտ զետեղել, հետո մտածեցի թե շատ ուշ է արդէն, այնպես ինչպես որ մենք քուրդերս շատ ուշ հասկացանք թե ինչպիսի Ցեղասպանության զոհ դարձաք դուք հայերդ, և մենք այդժամ չգիտեինք, թե գալու է մի օր,որ մեր հերթը պիտի գար, հակառակ ձեր պապերի զգուշացումներին»….