ՌԴ-ն սանկցիաների ազդեցությամբ չի փոխվի. Իտալիայի ԱԳՆ

Արևմտյան երկրները պետք է հասկանան, որ Ռուսաստանն սանկցիաների ազդեցությամբ չի փոխելու արտաքին քաղաքականությունը, Մոսկվայի հետ հարաբերություններում երկխոսություն է պետք: Այս մասին հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Պաոլո Ջենտիլոնին Rai News-ին տված հարցազրույցի ժամանակ:

Նրա խոսքերով, Իտալիան շատ անհանգստացած է Ռուսաստանի շուրջ ստեղծված իրավիճակով.«Արևմուտքը չպետք է սնվի իլյուզիաներով, որ սանկցիաների ազդեցությամբ Ռուսաստանն ավտոմատ կփոխի իր քաղաքականությունը»:

«Պատմությունը ցույց է տվել, որ Ռուսաստանը ողբերգական տնտեսական պայմաններում արձագանքում է սեփական երկրի ազգայինշահը պաշտպանելով, այլ ոչ թե քաղաքական կուրսի փոփոխությամբ»,- նշել է իտալական դիվանագիտության ղեկավարը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում