Գյուլենականների ձերբակալման հոսքը հասել է Ադրբեջան

Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները դեկտեմբերի 19-ին ձերբակալել են հայտնի իսլամիստ և հասարակական գործիչ Էլշան Մուստաֆաևին: 

Էլշան Մուստաֆաևը պահվում է ԱԱՆ քրեակատարողական հաստատության մեկուսարանում: Կայքը հայտնում է, որ դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել է 4 ամիս ժամկետով կալանքը: Դեռևս հայտնի չէ, թե ինչում է մեղադրվում իսլամիստը: Սակայն, ոչ պաշտոնական տեղեկություններով` Էլշան Մուստաֆաևը մեղադրվում է հայրենիքի դավաճանության մեջ:

Էլշան Մուստաֆաևը Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակից է: Նա Ադրբեջանի հանրային և ANS հեռուստաալիքներով հաղորդումներ է վարել: 5 գիտական գրքերի և 30-ից ավելի հոդվածների հեղինակ է:

Հասարակական գործիչ իսլամիստը երկու տարի բնակվել է Նորվեգիայում, որտեղ զբաղվել է գիտական նախագծերով: Այս տարվա սկզբին վերադառնալով Բաքու, սկսել է համագործակցել Կովկասի մահմեդականների վարչության հետ:

Չի բացառվում, որ Էլշան Մուստաֆաևին մեղադրանք ներկայացվի արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի հետեւորդը լինելու համար: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պահանջով հետապնդումներ են սկսվել է նաև Ադրբեջանում նրա կողմնակիցների նկատմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում