Մոսկվան հուսով Է, որ ԵՄ-ում հաշվի կառնեն «Արեւելյան գործընկերության» քաղաքականության թերությունները

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում հուսով են, որ Եվրամիության գործընկերները լրիվ չափով հաշվի կառնեն «Արեւելյան գործընկերության» քաղաքականության թերությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 20-ին հայտնել են դիվանագիտական գերատեսչությունում:

«Ուշադրություն ենք դարձրել Գերմանիայի ղեկավարության՝ վերջերս կատարած հայտարարությանը հօգուտ Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ երկխոսության հաստատմանը եւ Մոսկվայի ու Բրյուսելի միջեւ կոնսուլտացիաների անցկացմանը՝ Եվրամիության հանդեպ եւ ԱՊՀ-ի շրջանակներում «Արեւելյան գործընկերության» ֆոկուսային պետությունների պարտավորությունների համատեղելիություն գտնելու համար,- նշել են ՌԴ-ի ԱԳ նախարարությունում:- Պաշտպանում ենք նման մոտեցումները: Դրանք ընթանում են այն առաջարկությունների հունով, որոնք Ռուսաստանը եր կար ժամանակ առաջադրում Էր Եվրամիության հետ շփումների ընթացքում»:

«Հուսով ենք, որ մեր գործընկերները լրիվ չափով հաշվի կառնեն «Արեւելյան գործընկերության» քաղաքականության թերությունները եւ պատրաստ են միասնական տարածության ստեղծմանը՝ իրավահավասարության եւ շահերի հավասարակաշռության հիման վրա»,- ընդգծել են նախարարությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում