Թալինի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ն կսատարի Ս.Արամյանի թեկնածությանը
27/07/2012 13:51
Նմանատիպ
Հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը, ՀՀԿ Արագածոտնի տարածքային կազմակերպության ղեկավար Սարգիս Սահակյանը հանդիպում են ունեցել ՀՀԿ Թալինի շրջանային կազմակերպության ակտիվի հետ:
Ինչպես հաղորդում են ՀՀԿ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են սույն թվականի օգոստոսի 5-ին Արագածոտնի մարզի Թալին քաղաքային համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների հետ կապված հարցեր: Տրվել են հանձնարարականներ:
Քննարկման արդյունքում որոշվել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Թալինի քաղաքապետի առաջիկա ընտրություններում սատարելու է ՀՀԿ անդամ Սարգիս Արամյանի թեկնածությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում