Սիրայի ազգային բանակը հակագրոհ է ձեռնարկում Հալեպում

Սիրիայի կառավարական զորքերն այսօր հակահարձակում են սկսել Հալեպի շրջաններում, որը կրում է «որոշիչ պայքար» անվանումը: Այս մասին տեղեկացնում են միջազգային լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ Սիրիայում ընդդիմության ներկայացուցիչ ապստամբներն օրեր առաջ ներխուժել և գրավել էին նաև Հալեպ քաղաքի որոշ հատվածները:

«France press» գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի ազգային բանակն ուղղաթիռներով սկսել է գնդակոծել քաղաքի հարավ-արևմտյան հատվածում։

Սիրիական մամուլն իր հերթին տեղեկացնում է, որ ընդդիմադիր ահաբեկիչները գերի են վերցրել մեծ թվով խաղաղ բնակիչների, որոնց օգտագործում են որպես կենդանի վահաններ։

Միջազգային մամուլի գնահատականների համաձայն՝ Սիրիայի ազգային բանակի ձեռնարկած այս հակագրոհի ելքից կախված է, թե հետագա ինչ ընթացք կստանա հակամարտությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում