«Արմավիա»-ն կշարունակի չվերթներ իրականացնել դեպի Սիրիա
27/07/2012 17:16
Նմանատիպ
Չնայած դեպի Սիրիա չվերթից հրաժարվելու մասին միջազգային հորդորներին եւ առկա վտանգներին` «Արմավիա» ավիաընկերությունը կշարունակի իրականացնել չվերթեր դեպի Սիրիա, ինչպես նաև կբացի հավելյալ չվերթեր ՀՀ կառավարության աջակցությամբ: Այս մասին ասվում ավիաընկերության տարածած հայտարարության մեջ:
««Արմավիան», որպես ազգային ավիափոխադրող, անհրաժեշտ է համարում օտարերկրյա հայրենակիցներին հատկացնել համապատասխան օգնություն: Ընկերությունն արդեն ունի փորձ՝ կառավարության հետ համատեղ ուղևորներ փոխադրելու հարցում, մասնավորապես, լիբանանյան հակամարտության ժամանակ:
Հիշեցնենք, որ «Արմավիա» ավիաընկերությունը երեկ հանդես էր եկել առաջարկությամբ՝ դեպի Սիրիա 2-րդ չվերթը բացել, որը տոմսերը կլինեն գրեթե անվճար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում