Մսի գնանկումն ու դրա հնարավոր հետևանքները
Նմանատիպ
Տիկո Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`
Արդեն տևական ժամանակ է, ինչ ականատես ենք լինում խոշոր և մանր եղջերավոր անասունների ու խոզի մսի զգալի գնանկմանը: Իհարկե առաջին հայացքից ուրախալի փաստ է, նամանավանդ ամանորի նախաշեմին:
Այս գործընթացը հիմնականում անասնակերի թանկացմամբ էր պայմանավորված: Փոքր և միջին ֆերմաների տերերը նշում էին, որ կերի խնդիրը մեծ է, ու մտավախություն ունեն, որ բարձր գները կպահպանվեն:
Այսինքն ի՞նչ ստացվեց, կերի աննախադեպ, սակայն արհեստածին թանկացումից վախեցած շատ անասնատերեր մասսայական մորթ իրականացրեցին: Շուկան այնպես հագեցավ, որ կարիք եղավ գնանկման: Կերն էժանացավ՝ հասնելով նախկին արժեքից մոտ 5-10% ավելին: Սակայն արդեն մորթը գրեթե ավարտվել էր:
Այս գործընթացը կարող է մսամթերքի շուկայում գնաճի լուրջ պայման հանդիսանալ, քանի որ փետրվար-մարտ ամիսներին պահանջարկը հնարավոր կլինի ապահովել միայն մասնակի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում