Դիլիջանի միջազգային դպրոցում արտասահմանյան ուսանողներին որպես հայկական միջավայրի լեզու պարտադիր ռուսերեն են սովորեցնում
22/12/2014 20:03
Նմանատիպ
Դավիթ Գյուլզադյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`
Իր պետության տարածքում սեփական ժողովրդին արհամարհող պետությունը պետություն չէ։ Պետություն չէ այն երկիրը, որն արհամարհում է իր պետական լեզուն։
Դիլիջանի փառաբանված միջազգային դպրոցից մի «ավետիս» էլ իմացա։ Այն, որ ուսուցման լեզուն հայերենը չէ, և այդտեղ սովորող հայերը ուսանողության 10 տոկոսն են կազմում, և միայն սրանք են հայոց լեզու՝ որպես ուսումնական առարկա, անցնում, դեռ մի կողմ։ Մնացյալի համար ուսումն անգլերեն է։ Բայց այսօր իմացա, որ արտասահմանյան ուսանողներին որպես հայկական միջավայրի լեզու պարտադիր ռուսերեն են սովորեցնում…