Կրկին Արցախից է գալու հայոց ազատագրումը` այս անգամ ողջ Հայաստանի համար

Տիգրան Խզմալյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`

Արցախը հայոց վերջին տարածքն էր, որը պահպանում էր ինքնիշխանությունը անգամ Պարսկական կայսրության օրոք, հանձինս մելիքությունների: Այսօր Արցախը նույնպես մնում է վերջին հայոց տարածքը, որը պահպանում է իր ինքնուրույնությունը Ռուսաստանի նոր կայսրության ճնշման պայմաններում: “ԵԱՏՄ” մականունը ոչ ոքի չի խաբում` դա պուծինյան գաղութ է, որից Արցախը զերծ է մնում: Կրկին Արցախից է գալու հայոց ազատագրումը` այս անգամ ողջ Հայաստանի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում