ԿամԱԶ-ը համաձայնագիր Է կնքել Ադրբեջանում բեռնատարների հավաքման վերաբերյալ

Բեռնատար ավտոմոբիլների՝ Ռուսաստանի խոշորագույն արտադրող ԿամԱԶ-ն Ադրբեջանի «Գյանջայի ավտոմոբիլային գործարան» միավորման հետ մի շարք համաձայնագրեր Է ստորագրել Ադրբեջանում ավտոմոբիլների հավաքման վերաբերյալ՝ պլանավորելով, որ հավաքումը կսկսվի արդեն հաջորդ տարվա առաջին կեսին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հայտնել Է ռուսական ընկերությունը:

Ըստ ԿամԱԶ-ի տեղեկատվության՝ համաձայնագրերից մեկը նախատեսում Է բեռնատարների մեքենայական լրակազմերի մատակարարում Ադրբեջանի ձեռնարկությունում հետագա հավաքման համար:

«ԿամԱԶ» բաց բաժնետիրական ընկերությունն աշխարհում զբաղեցնում Է 11-րդ տեղը ծանր բեռնատարների առաջատար արտադրողների թվում եւ ութերորդ տեղը դիզելային շարժիչների թողարկման ծավալներով: Ընկերության միասնական համալիրի մեջ են մտնում ավտոմոբիլային արտադրության 12 խոշոր գործարաններ:

Ընդամենը ԿամԱԶ խումբը ներառում Է ավելի քան 150 կազմակերպություններ, որոնք գտնվում են Ռուսաստանում, ԱՊՀ-ում եւ արտասահմանում: «ԿամԱԶ» ավտոմոբիլները շահագործվում են ԱՊՀ-ի, Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի եւ Լատինական Ամերիկայի ավելի քան 80 երկրներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում