Ռուբլու անկայուն վիճակ. Բելառուսի, Ղրղզստանի և Ղազախստանի կորուստները

Ռուսաստանում տնտեսական աճի դանդաղեցումը և ռուբլու անկայուն վիճակը ազդում է մի շարք երկրների վրա, որոնք ինչ-որ չափով կապված են ռուասական տնտեսության հետ` մասնավորապես Բելառուսի, Ղրղզստանի և Ղազախստանի:

Tass.ru գործակալությունը հաղորդում է, որ Բելառուսը ռուսական ռուբլու թուլացման արդյունքում մեծ վնասներ է կրում: Նման հայտարարությամբ է հանդես եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Միևնույն ժամանակ նախագահը նշել է, որ ցանկացած ցնցումների դեպքում, որոնք կարող են տեղի ունենալ երկրում, իրավիճակը կկայունանա վեց ամսվա ընթացքում:

Ըստ Financial Times պարբերականի՝ Բելառուսը արտասահմանյան արժույթի գնման վրա 30 տոկոս վճար է սահմանել, իսկ արտահանողների համար արտարժույթի վաճառքի հասույթի պարտադիր նորմատիվը աճել է 30%-ից մինչև 50%:

Պարբերականը նշում է նաև, որ Ղրղզստանի Կենտրոնական բանկը հայտարարել է մասնավոր փոխանակման կետերի փակման մասին, երբ Ղրղզստանի սոմը արժեզրկվել էր ԱՄՆ դոլարի նկատմամբ:

Վերլուծաբանները ակնկալում են, որ եթե ռուբլու արժեզրկումը շարունակվի, ապա նախկին խորհրդային հանրապետությունները, օրինակ Ղազախստանը, ստիպված կլինեն վերահսկման այս կամ այն ձևաչափեր սահմանել կապիտալի պահպանման համար, որպեսզի պաշտպանեն ազգային արժույթը:

Այլ, սակայն ոչ միանշանակ իրավիճակում է հայտնվել նաև Ղազախստանը: Լինելով Ռուսաստանի խոշոր տնտեսական գործընկերը, նաև նավթ արտադրող երկիր, Ղազախստանը երկկողմանի հարված է ստացել ռուբլու արժեզրկումից ու նավթի գնանկումից: Փետվարին ղազախական արժույթը՝ տենգենը, արժեղրկվել է միանգմից 19%-ով, սակայն փորձագետները կարծում են, որ հավանական է արժեզրկման ավելացում նկատվի: Այս մասին ասվում է Krymr.com կայքում: 2014թ.–ին Ռուսաստանի և Ղազախստանի միջև ապրանքաշրջանառությունը նվազել 9,7% -ով:

Լոնդոնյան Standard Bank-ի փորձագետ Թիմոտի Էշը կարծում է, որ Ռուսաստանը կփորձի աջակցել Բելառուսին, որպեսզի ցույց տա ԵՏՄ-ի հաջողությունը, քանի որ ճակատագրի բերումով առևտրային պատերազմը համընկել է ԵՏՄ կազմավորման հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում