Ընտրություններ ադրբեջանական ձևով՝ առանց դիտորդների և լի լցոնումներով

Ադրբեջանում դեկտեմբերի 23-ին կայանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Երկրի 118 ընտրական շրջանում գրանցված 37 հազար 77 թեկնածուից կընտրվեն 15 հազար 35-ը:

ՏԻՄ ընտրություններում իրենց թեկնածուներին առաջադրել են երկրում իշխող «Յենի Ազերբայջան», «Քաղաքացիական համերաշխություն», «Ումիդ», Ադդրբեջանի սոցիալ-դեմոկրատական, «Ազգային վերածննդի շարժում», «Մեծ արարում», «Անավաթան», Ժողովրդավարական բարեփոխումների ադրբեջանական կուսակցությունները:Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունները չեն մասնակցում ընտրություններին: Ընտրություններին որպես դիտորդ արտասահմանից ոչ մի կազմակերպություն չի մասնակցում:
Եվրոպայի խորհուրդը հրաժարվել է դիտորդներ ուղարկել` այդ ընտրությունների ընթացքին հետևելու համար:

Եվ ահա ընտրատարածքների բացումից ժամեր անց համացանցում սկանդալային տեսանյութ է տարածվել  այնտեղ ընթացող քաղաքապետական ընտրությունների կեղծվելու վերաբերյալ: Այստեղ ընտրություններն ընթանում են ավանդույթի համաձայն` լցոնումներով:

 Բաքվի Յասամալի շրջանի թիվ 12 ընտրատեղամասում քվեարկության ընթացքը լուսաբանող Meydan TV հեռուստաալիքի լրագրողից ընտրատեղամասի պատասխանատուները փորձել են խլել խցիկը` բանը հասցնելով նրան ծեծելուն:

Լրագրողին հաջողվել է նկարահանել, թե ինչպես է քվեարկած մի կին տեղամասի հսկիչների աչքի առաջ քվեատուփ նետել ընտրաթերթիկների մի ամբողջ խուրձ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում