Վերջին հինգ տարում Թուրքիայում մի քանի տասնյակ հազար երեխա է մահացել

Վերջին հինգ տարում Թուրքիայի արևելյան և հարավ-արևելյան շրջաններում մահացել է 5 տարեկանից ցածր ավելի քան 36 հազար երեխա:  Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի առողջապահության նախարարությունը` պատասխանելով ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուի ներկայացրած հարցադիմումին:

Ըստ Թուրքիայի առողջապահության նախարարության տրամադրած տվյալների` 2009 թվականին երկրի արևելյան և հարավ-արևելյան շրջաններում մահացել է 8 հազար 86 երեխա, 2010 թվականին`7 հազար 416, 2011 թվականին` 7 հազար 244, 2012 թվականին` 6 հազար 891, 2013 թվականին` 6 հազար 857:

Հետևեք մեզ նաև Telegram-ում