Հունաստանի խորհրդարանը չկարողացավ ընտրել երկրի նախագահին

Հունաստանի խորհրդարանը քվեարկության երկրորդ փուլի ընթացքում չկարողացավ նախկին եվրակոմիսար Ստավրոս Դիմասին ընտրել երկրի նախագահ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

73-ամյա Դիմասի թեկնածությունը, որին պետության ղեկավարի պաշտոնում առաջադրել Է կառավարությունը, անհրաժեշտ 200 ձայնը չհավաքեց 300-տեղանոց միապալատ խորհրդարանում:

Նախագահի թեկնածության շուրջ քվեարկության երրորդ եզրափակիչ փուլը կկայանա դեկտեմբերի 29-ին: Այս փուլում պետության ղեկավար ընտրվելու համար կպահանջվի 180 ձայն: Եթե քվեարկությունը չբերի դրական արդյունքի, ապա խորհրդարանը կարձակվի եւ երկրում կհայտարարվեն վաղաժամկետ ընդհանուր ընտրություններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում