Չեմ զարմանում, որ սատկած խոզի միս են վաճառում
Նմանատիպ
Էդգար Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`
Շուկայում սատկած խոզի միս են իրացնում, ու հետաքրքիրն այն է, որ սա ինձ չի զարմացնում ու ասեմ՝ ինչու:
Տևական ժամանակ է, ինչ չեն բացահայտում մանկապարտեզում 9 տասնյակից ավելի երեխաների թունավորման դեպքը, և ոչ ոք դեռ չի պատժվել: Խնդրում եմ ուշադրություն դարձնել վերջին պատժվել բառին: Մարդիկ երբ անպատժելիություն են զգում, սկսում են գործել: Ահա և դեպքը չուշացավ, և այն եկավ սատկած խոզերի տեսքով: Գյուղնախարարությունն ի՞նչ է մտածում, ի՞նչ պետք է ձեռնարկի կամ ինչո՞ւ չի կանխել նման դեպքը: Չի կանխել, որովհետև կա վերահսկողության պակաս, այսինքն չվերահսկելով չի պատժում, չի պատժում, դեպքերը շատանում են: Հույս ունեմ՝ հիմա հետևողական կլինի, ու մեղավորները գոնե այս դեպքում կպատժվեն:
Հ.Գ. Մանկապարտեզի դեպքն էլ, ուզում եք, մի մոռացեք: Ի վերջո, երեխաների հարց է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում