Կրկին ակտիվացել են խոսակցություններն Ալավերդի քաղաքի անունը փոխելու մասին
Նմանատիպ
Մենուա Մեհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`
Կրկին ակտիվացել են խոսակցությունները՝ Ալավերդի քաղաքի անունը փոխելու և Ալավերդի անունը մարդկանց հիշողություններից հեռացնելու անհրաժեշտության մասին: Անկեղծ ասած՝ անունը փոխել կարող են, բայց մարդկանց հիշողություններից Ալավերդին հանելը… նույնն ա, ինչ հիշողությունից հեռացնել պատմությունը։ Հայկական շատ քաղաքներ և բնակավայրեր ներկայումս անվանափոխվել են. Գյումրի, Վանաձոր, Տաշիր, Արմավիր… էլ չեմ խոսում Արցախի քաղաքների ու բնակավայրերի մասին: Բայց վստահ եմ, որ մարդկանց 90 տոկոսը շարունակում են էդ քաղաքներն անվանել Լենինական, Կիրովական, Կալինինո, Հոկտեմբերյան, Լաչին, Քելբաջար ու սենց շարունակ: Հիմա ասածս ի՞նչ ա. ամեն պարը պարել ենք, մնացել ա Սարի Սմբուլը… Իմ կարծիքով՝ ոչ օրհասական ու անկարևոր խնդիր են առաջ քաշել…
Հետևեք մեզ նաև Telegram-ում