Հյուսիսային պողոտայի սեյսմիկությունը քաղաքաշինության նախարարը երաշխավորում է
Նմանատիպ
Անահիտ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`
«Երևանի Հյուսիսային պողոտան Հայաստանի քաղաքաշինության պատմության ամենանշանակալի ծրագրերից մեկն է: Հյուսիսային պողոտան մեր ամբողջ տարածաշրջանի ամենակարևոր քաղաքաշինական նախագծերից է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
Ըստ նրա՝ Հյուսիսային պողոտային 20-30 տարի հետո կտան ճիշտ գնահատական. «Բոլոր ժամանակներում խոշոր նախագծերը սկզբում մշտապես արժանանում են լրջագույն դիմադրության»:
Նախարարը միաժամանակ հավելեց, որ Հյուսիսային պողոտան հաջողված նախագիծ է. մարդկանց տվել են մեծ տարածքներ, ձևավորվել է կարևորագույն առանցք:
Ն. Սարգսյանը նշեց, որ Հյուսիսային պողոտան ձևավորվել է 12 ճարտարապետի աշխատանքի արդյունքում, բոլորն էլ լուրջ ճանապարհ անցած մասնագետներ են: Իսկ ինքը երկու շենքի հեղինակ է:
Կանաչապատման հետ կապված՝ Սարգսյանն ասաց, որ պողոտայի վերանորոգման ժամանակ տեղադրել են կանաչ հատվածներ: Ըստ նրա՝ կանաչապատումը շարունակական է լինելու:
Պատասխանելով հարցին, թե շատ ճարտարապետներ, մասնագետներ պնդում են, որ Հյուսիսային պողոտան սեյսմակայուն չէ, նախարարն ասաց. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ Հյուսիսային պողոտայի սեյսմիկ կայունությանը վերաբերող բոլոր խոսակցություններն անհիմն են: Կոնստրուկտիվ, շինարարական լուծումներն այնպիսին են, որ այդ շենքերն ամենահուսալի կառույցներն են»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում