ՀԱԿ-ն անուղղակի հարվածում է Բարգավաճին
Նմանատիպ
Խաչատրյան Ժոռան իր ֆեյսբուքյան էջում գրում է`
Նախատոնական եռուզեռին զուգընթաց շարունակում են ակտիվ մնալ քաղաքական զարգացումները:
Վերջին ասուլիսներից և հարցազրույցներից կարելի է եզրակացնել, որ հնարավոր է շատ շուտով մենք տեսնենք ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի միջև քաղաքական համագործակցություն, սակայն դա կարող է չլինել եռյակի ձևաչափով: Ակնհայտ է, որ սա դուր չի գալիս Եռյակի ֆինանսական կերակրատաշտին առավել մոտ կանգնած Հայ Ազգային Կոնգրեսին:
Սրա ապացույցը կոնգրեսականների քարոզչամեքենայի վերջին օրերի հայտարարություններն են: Մասնավորապես Չորրորդ Իշխանություն թերթը գրում է. «Լավ է, իհարկե, որ Հայաստանում հնարավոր է աշխատավարձի մի մասը խնայելով՝ կոնյակի գործարաններ կառուցել ու բազմաթիվ այլ բիզնեսներ հիմնել, բայց մեզ այլ բան է մտահոգում` Արթուր Բաղդասարյանը փաստորեն քաղաքական հայտարարություն է անում. ստացվում է, որ ՕԵԿ-ը երբեք իշխող կոալիցիայի անդամ չի եղել: Այլապես ինչպե՞ս բացատրել, որ կապ չի ունեցել իշխող կոալիցիայի «հիմնական գործառույթների»` արյան, թալանի ու կողոպուտի հետ»:
Հետաքրքիր մեկանաբանություն էր, այդպես չէ՞: Այստեղ չենք կարող չասել, որ ՀԱԿ-ը «շատ սիրող տիկնոջ» նման խանդի տեսարաններ է սարքում, երբ ԲՀԿ-ն որևէ նոր կառույցի հետ համագործակցության եզրեր է գտնում: Մասնավորապես Բարգավաճի յուրաքանչյուր քաղաքական մերձեցումից հետո տարբեր հարթակներով փնովում ու պատմական ակնարկ է անում տվյալ կառույցի քաղաքական անցյալից (Հիշենք, որ նույնը եղավ, երբ Տիգրան Կարապետյանը համագործակցության ձեռք էր մեկնել ԲՀԿ-ին), բայց այս մեկը բավականին հետաքրքիր է ստացվել.
Ուշադրություն դարձնենք «ՉԻ»-ի հոդվածին. Եթե «Արթուր Բաղդասարյան», «ՕԵԿ» բառերը փոխարինենք ԲՀԿ-ով, ապա ընթերցողը զգալի տարբերություն չի տեսնի բովանդակության մեջ:
Ինչպես գիտենք, նույն քաղաքական անցյալն ունի նաև ԲՀԿ-ն, սակայն հասկանալի պատճառներով Չորրորդ Իշխանությունը նման ակնարկ չի կարող անել նաև վերջինիս վերաբերյալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում