Ուղիղ մեկ ժամ երեխաները սթրեսի մեջ, վախվորած սպասում են, որ ուր որ է բարին կգա ու կհաղթի
Նմանատիպ
Նարինե Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`
Ամանորի հանդեսներ բեմադրելը շնորհակալ ու եկամտաբեր գործ է, մանավանդ այն թատրոնների համար, որոնք Նոր տարուց Նոր տարի են բեմադրություն անում: Բայց ի՞նչ են բեմադրում թատրոնները մանկահասակ երեխաների համար, ովքե՞ր են սցենար գրողները, ընտրություն կատարողները կամ պատասխանատուները: «Բոհեմ» կամերային թատրոնի ամանորյա ներկայացման մասին վրդովմունքով ու զայրույթով արտահայտվող ծնողներն ասում են, որ տոմսերն իրենց տալիս են, և իրենք ունեն մեկ ներկայացում դիտելու միջոցներ, թե չէ Աբելյանի ներկայացումը կընտրեին: Բայց սա չէ խնդիրը, այլ այն, որ բեմում գերիշխում է չարը, Баба Яга-ի խրախճանքը: Բա ո՞ւր մնաց բարին, որ միայն վերջում, Ձմեռ պապի հետ է գալու: Այսինքն՝ ուղիղ մեկ ժամ երեխաները սթրեսի մեջ, վախվորած սպասում են (ոմանք լալով դուրս են գալիս), որ ուր որ է բարին կգա ու կհաղթի, որն արդեն արժեք չունի տևական վախի ու սարսափի դեմ: Երկրորդ խնդիրն ավելի ցավոտ է. ամբողջ ներկայացման երաժշտական ձևավորումը ռուսական, աֆրիկյան և թունդ ռաբիզ հայկական է: Իսկ ո՞ւր մնաց ազգայինը, ո՞ւր մնաց Ամանորի հեքիաթը, մի՞թե այսքան չարացած ենք մեր երեխաների ու ազգայինի հանդեպ, մի՞թե օտարամոլությունն ու չարի երկրպագությունն այսքան կլանել է մեր արվեստագետներին…
Հետևեք մեզ նաև Telegram-ում