Պատժամիջոցները կամրապնդեն Պուտինի դիրքերը երկրի ներսում. The Nation

Վաշինգտոնի կողմից Ռուսաստանի թուլացման եւ երկրի իշխանության վարկաբեկման նպատակով ձեռնարկվող բոլոր պատժամիջոցները սոսկ ամրապանդում են նախագահ Պուտինի հեղինակությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Ջեյմս Քարդենը The Nation հանդեսում հրապարակված հոդվածում:

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հերթական փաթերի ընդունման ֆոնին երկրում սկսվել Է ռուբլու արժեզրկում, ինչը Ռուսաստանի Կենտրոնական բանկին հարկադրել Է հանգուցային դրույքաչափը 10,5 տոկոսից բարձրացնելու մինչեւ 17 տոկոս: Այս նորություններն «ամերիկացի ճուռակներին» վստահություն են ներշնչել, թե պատժամիջոցներն իրոք գործում են, գրում Է հեղինակը:

Սակայն, ինչպես ցույց Է տալիս պատմական փորձը, պատժամիջոցները չեն հանգեցնում վարչակարգի փոփոխման: Ընդհակառակը, նշում Է հեղինակը, արտաքին թշնամու հայտնվելով մարդիկ պատրաստ են պաշտպանելու իրենց կառավարիչներին:

Այդպես եղավ կես դար առաջ Կուբայի հետ: Հեղինակի կարծիքով՝ Վաշինգտոնի կողմից «Ազատության կղզու» նկատմամբ սահմանված պատժամիջոցները չհանգեցրեցին վարչակարգի տապալման եւ ոչ մի կարգի նկատելի ազդեցություն չգործեցին ներքաղաքական ուղեգծի վրա, բացի Կաստրո եղբայրների իշխանության ամրապնդումից:

Քարդենը կարծում Է, որ, վերլուծելով պատմական փորձը, կարելի Է ենթադրել, որ պատժամիջոցները կնպաստեն Վլադիմիր Պուտինի ազդեցության ամրապնդմանը:

«Ցանկալին իրականի տեղ են ներկայացնում նրանք, ովքեր հայտարարում են, թե շուտով «ռուսական գարուն» տեղի կունենա»,- նշել Է փորձագետն՝ ընդգծելով, որ Ռուսաստանի քաղաքական դաշտի բոլոր խոշոր խաղորդները պաշտպանություն են հայտնել Ղրիմի վերաբերյալ Պուտինի որոշմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում