Եթե թույլ պետություն ես, ապա միշտ էլ փորձելու են նվաճել, ստրկացնել, գաղութացնել

Լևոն Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`

Երբ առավոտից-իրիկուն քննադատում, անիծում ենք այս կամ գերտերությանը, դրանց ղեկավարներին`իրենց վարած քաղաքականության համար, մոռանում ենք մի պարզ ճշմարտություն. համաշխարհային պատմության ողջ ընթացքում կայսրությունները և գերտերությունները գործել են հետևյալ տրամաբանության մեջ, այն է` ավելի թույլ պետություններին, բոլոր հնարավոր միջոցներով, գցել իրենց քաղաքական, տնտեսական, ռազմական, քաղաքակրթական ազդեցության տակ: Այս համատեքստում, չպիտի զարմանանք, որ Ռուսաստանը իր ազդեցությունը տարածում է Հայաստանի վրա, ԱՄՆ-ը` Վրաստանի վրա, Ֆրանսիան` աֆրիկյան երկրների վրա և այլն: Եթե թույլ պետություն ես, ապա միշտ էլ փորձելու են նվաճել, ստրկացնել, գաղութացնել …

Հետևեք մեզ նաև Telegram-ում