Այսօր Լոնդոնում բացված Օլիմպիական խաղերի շրջանակում կայացել է Հայաստանը ներկայացնող առաջին մարզիկի ելույթը:
Ինչպես հաղորդում է «SportArmenia» կայքը, քիչ առաջ Ձյուդոյի օլիմպիական մրցաշարի 60կգ քաշային կարգի 1/64 եզրափակչում իր առաջին մենամարտում Հովհաննես Դավթյանը հաղթեց Գերմանիան ներկայանցող Տոբիաս Էնգելմայերին։
Հաջորդ փուլում մեր մարզիկը կմրցի ադրբեջանցի Իլգար Մուշքիևի հետ: