Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները վերջին 500 տարում այսքան լավ չեն եղել.Դավութօղլու

Թուրքիան պետք է օգտագործի իր աշխարհագրական դիրքը, որպեսզի մաքսիմալ օգուտներ քաղի էներգառեսուրսների տեղափոխումից:Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստին, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

 «Թուրքական տնտեսությունն աճում է, աճում է նաև էներգառեսուրսների պահանջարկը: Մենք էներեգետիկ աղբյուրներ չունենք, բայց դրա փոխարեն  տեղակայված ենք էներգետիկ ուղիների խաչմերուկում և օգուտներ ենք քաղում դրան տեղափոխումից: Ինչպես բոլոր ճանապարհները տանում են Հռոմ, այնպես էլ Թուրքիան պետք է դառնա էներգառեսուրների տրանզիտ իրականցոնող բոլոր ուղղությունենրի աղբյուրը»,- հայտարարել է Դավութօղլուն Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիայում ուենցած ելույթի ժամանակ:

Երկրներից, որտեղի Թուրքիան էներգառեսւորների փոխադրություն կկատարի, Դավութօղլուն նշել է Ռուսաստանին, որի հետ հարաբերությունները վերջին հինգ հարյուր տարիներին ամենալավ էտապում են գտնվում:
 

«Մեր լավ հարաբերությունները ԵՄ-ի հետ չեն ենթադրում վատ հարաբերություններ Ռուսաստանի հետ: Ուկրաինայում առաջացած ճգնաժամի հետ անհրաժեշտություն է առաջանում նոր ուղիներ փնտրել գազի տարանցման համար, և մենք հիմա դիտարկում ենք այդ կապակցությամբ արված Ռուսաստանի առաջարկը:

Թուրքիան, ի շնորհիվ իր աշխարհագրական դիրքի, ունակ է հասցնել էներգառեսուրսներն այնտեղ, որտեղ դրանց կարիքը կա»,- հայտարարել է Դավութօղլուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում