Լուկաշենկոն բողոքել է Մաքսային միությունից

Ալեքսանդեր Լուկաշնեկոն հայտարարել է , որ Մաքսային միության ներսում ապրանքների ազատ տեղաշարժ չկա:
Դեկտեմբերի 23-ին  Մոսկվայում կայացել է Եվրասիական տնտեսական միության բարձրագուն խորհրդի նիստ:

Ֆորումի արդյունքում Բելառուսի նախագահ Ալեքսանդեր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մաքսային միության ներսում ապրանքների ազատ տեղաշարժ չկա:

«Մեր միության դրական կողմերն ակնհայտ են դրանց վրա ես կանգ չեմ առնի: Ինչ վերաբերում է չլուծված հարցերին, ապա ապրանքների ազատ տեղաշարժ ողջ ծավալով մենք դեռ չենք իրականցրել և դա թաքցնելու կարիք չկա»,- նշել է Բելռաուսի ղեկավարը Կրեմլոմւ կայցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Լուկաշենկոն բողոքվել է, որ մինչ հիմա ռուսական և բելառուսակն կողմերը դեռևս չեն ապահովել փոխադարձ մուտք պետական գնումների համար, որը պետք է արած լինեին դեռևս 2012թ-ի հունվարի մեկից:

Բացի այդ նա օրինակ է բերել 2014թ-ին ռուս- բելառուսական սահմանին տեղի ուենցած դրությունը

«Ահա հարցի պատասխանը, թե ներկայումս մեր մոտ կա իրական ազատականացված առևտրի պայմաններ»,- հայտարարել է Լուկաշենկոն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում