Օջալանը քրդերին կոչ է արել դադարեցնել զինված պայքարը

Թուրքիայի քրդերի առաջյորդ Աբդուլլահ Օջալանը կոչ է արել դադարեցնել մարդկանց առևանգումները, հարկերի գումարները թալանելը, ճանապարհներ կտրելը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

Օջալանն իր կոչում նշել է, որ ներկայում թուրքական պետության հետ ընթացող հաշտեցման գործընթացը կարևոր շրջափուլում է, և շատ հարցեր իրենց լուծումը ստանալու ճանապարհին են: Հետևաբար, քուրդ առաջնորդը կենսական անհրաժեշտություն է համարել քուրդ զինյալների գործողությունների դադարեցումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում