Պորոշենկոն հրաշալի դիվանագետ է. Սաակաշվիլի

Ռուսաստանը մտնում է խորը ճգնաժամի մեջ, որից նրա նախագահ Պուտինն այդպես էլ դուրս չի գա, կարծում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Որքան շատ Ուկրաինան պոտենցիալ դաշնակիցներ ունենա, այնքան ավելի քիչ չարիք կգործի Ռուսաստանը:

«Ես կարծում եմ, Ռուսաստանն այլևս չի կարող անել այն, ինչ արել էր: Որքան շատ Ուկրաինան պոտենցիալ դաշնակիցներ ունենա, այքան ավելի քիչ չարիք կգործի Ռուսաստանը: Հաշտությունը Պուտինի պարագայում երբեք չի գործի», – նշել է Սաակաշվիլին:

Նրա կարծիքով, Ղազախստանը և Բելառուսը ավելի շատ կհեռանան Ռուսաստանից, որպեսզի կարողանան պահպանել իրենց տնտեսությունը:

«Պորոշենկոն պարզապես հրաշալի դիվանագետ է, և Նազարբաևի և Լուկաշենկոյի այցելությունները Կիև նրա հաղթանակներն են:Ռուսաստանը խորը ճգնաժամի մեջ է մտնում, որտեղից Պուտինն ամբողջական դուրս չի գա:Կարծում եմ, Նազարբաևն ու Լուկաշենկոն չեն ցանկանա կրկնելնրա ճակատագիրը:

Ռուսաստանի նկատմամբ հատուկ սեր Նազարբաևն ու Լուկաշենկոն վաղուց չեն տածում: Սակայն հիմա այդ բացասական էմոցիաները ավելի շատ են ցուցադրում»,- նշում է քաղաքական գործիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում