Ձյուդոյի օլիմպիական մրցաշար. Հ.Դավթյանը փայլուն հաղթանակ տարավ ադրբեջանցու նկատմամբ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Լոնդոնում մեկնարկել է Ձյուդոյի օլիմպիական մրցաշարը:

60կգ քաշային կարգի 1/32 եզրափակիչում Հայաստանը ներկայացնող Հովհաննես Դավթյանի հակառակորդը ադրբեջանցի Իլգար Մուշքիևն էր, ում նկատմամբ մեր մարզիկը հաղթանակ տարավ` 0-1-0-1/0-0-0-0 հաշվով:

1/16 եզրափակչում մեր մարզիկը մրցակիցը կլինի Սերջիո Պերսոա (Կանադա) – Երկեբուլան Կոսաև (Ղազախստան) զույգի հաղթողը, որը հայտնի կլինի ավելի ուշ։

Հիշեցնենք, որ 60կգ քաշային կարգի 1/64 եզրափակչի առաջին մենամարտում Հ. Դավթյանը հաղթանակ էր տարել Գերմանիան ներկայանցող Տոբիաս Էնգելմայերին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում