Մուժնիեքսը կրկին անդրադարձել է Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումներին

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեքսը հերթական անգամ անդրադարձել է Ադրբեջանի քաղբանտարկյալների խնդրին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:

«Այս տարին Եվրոպայի խորհրդի անդամ մի շարք երկրների իրավապաշտպանների համար բարդ էր և վտանգավոր: Ամենաբարդ գործընթացին ես ականատես եղա Ադրբեջանում, որտեղ իշխանությունները իրավապաշտպաններին, լրագրողներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ենթարկում են սիստեմատիկ բռնաճնշումների: Ձեբակալվածների և երկրից արտագաղթողների թիվը պարբերաբար աճում է»,- ընդգծել է Մուժնիեքսը: Նա հավելել է, որ գալիք տարում ևս անելու է իր հասանելիք ամեն բան, որ այդ խնդիրները ստանան արդարացի լուծումներ:

ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարն այս տարվա ընթացքում մի քանի անգամ խոր վրդովմունք է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ձերբակալությունների առնչությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում