Ադրբեջանում մզկիթ է այրվել

Ադրբեջանի Մասալլըի շրջանի Բյադալան գյուղում այսօր առավոտյան այրվել է մզկիթը:
Ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում կատարելով Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությանը, հայտնում են, որ այրվել է մզկիթի 204 քմ ընդհանուր մակերեսի 120 քմ մասը: Մզկիթում հրդեհի առաջացման պատճառը հայտնի չէ:

2014 թվականի նոյեմբերին հրդեհ էր տեղի ունեցել նաև Բաքվի մոտ գտնվող Գարաչուխուր ավանի մզկիթում: Ադրբեջանի ազգային անվտանգտության նախարարությունը հայտնել էր, որ հրդեհին մասնակից են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» անդամները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում