Ժողովուրդն իր ամենավատ երազում անգամ չի տեսնում Գագիկ Ծառուկյանին նախագահ. Մակեյան

ՀՀԿ-ական և ԲՀԿ-ական օլիգարխիայի կամ  Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի թևերի միջև մրցակցություն սկսվեց՝  իրար չհոշոտելու նախապայմանով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Վերջինը նույնիսկ ակնարկեց, որ  Լևոն Տեր-Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի  միջև համագործակցություն կա:

Ինչ վերաբերում է Եռյակի ապագային, Մակեյանը նկատեց, որ ՀՀ առաջին նախագահը «միս ու արյուն» տվեց եռյակին, բայց  կամ հարաբերությունների պայթյուն է լինելու  կամ հաջորդ ընտրություններին ԲՀԿ-ի ցուցակում զուրաբյաններ են հայտնվելու:

Անդրադառնալով Ծառուկյանի նախագահ դառնալու հնարավորությանը, Մակեյանը նկատեց, թե ժողովուրդն իր ամենավատ երազում անգամ չի տեսնում ԲՀԿ առաջնորդին նախագահ:

«Եթե Ծառուկյանը նախագահ դառնա, ինքս էլ ճամպրուկներս կհավաքեմ ու կգնամ այս երկրից», –  ընդգծեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում