Իրաքյան քրդերի առաջնորդը շնորհակալություն է հայտնել Թուրքիային

Իրաքյան Քրդստանի առաջնորդ Մասուդ Բարզանին հայտարարել է, որ քրդական զորամիավորումները Իսլամական պետության տիրապետությունից ազատել են երեք հազար մետր տարածք:

Այս մասին նա նշել է ԵՄ-ի արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի և Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Բերթոմ Քւնդերսոմի հետ հանդիպման ժամանակ:

Բարզանին ընգծել է, որ գործողությունն իրականացվել է քրդական նոր զինված խմավորումների ռազմական ծրագրի համաձայն:

Իրաքյան Քրդստանի առաջնորդն ընգծել է նաև Թուրքիայի դերը, որը օգնություն է ցուցաբերել և ճանապարհ է բացել քրդական զորամիավորումների համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում