Հ.Դավթյանը հերթական փայլուն հաղթանակը տարավ՝ անցնելով քառորդ եզրափակիչ
28/07/2012 15:37
Նմանատիպ
Քիչ առաջ ավարտվել է Լոնդոնում ընթացող Ձյուդոյի օլիմպիական մրցաշարի 60կգ քաշային կարգի 1/16-րդ եզրափակիչը:
Այս անգամ հայազգի մարզիկ Հովհաննես Դավթյանի հակառակորդը Ղազախստանի ներկայացուցիչ Երկեբուլան Կոսաևն էր, ում նկատմամբ Հ.Դավթյանը ևս փայլուն հաղթանակ տարել՝ 100-0 հաշվով:
Հիշեցնենք, որ այսօր մեկնարկած Ձյուդոյի օլիմպիական մրցաշարի 60 կգ քաշային կարգում հանդես եկող հայազգի ձյուդոյիստ Հ. Դավթյանն արդեն երկու հաղթանակ է տոնել. մեկը՝ Գերմանիան ներկայանցող Տոբիաս Էնգելմայերի նկատմամբ, իսկ մյուսը՝ ադրբեջանցի Իգլար Մուշքիևի հանդեպ:
Նշենք, որ 1/16-րդ եզրափակիչում հայազգի ձյուդոիստի մրցակիցը կլինի Էլիո Վերդեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում