Այսօր՝ հուլիսի 28-ին, հաջողվել է կանխել Դավիթաշենի կամուրջից ինքնասպանության փորձ: Մոտ 35-40 տարեկան տղամարդը ցանկացել է ցած նետվել կամուրջից, և միայն մեկ ու կես ժամ համոզելուց հետո Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի աշխատակիցներին, Արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ փրկարար-ջոկատի փրկարարներին, 1-03 ծառայության աշխատակիցներին և քաղաքացիներին հաջողվել է ետ պահել նրան այդ ծայրահեղ քայլին դիմելուց:
Ըստ Գ. Շամշյանի հաղորդած տեղեկությունների՝ տղամարդը տաքսու վարորդ է, ով մեքենան թողել էր կամրջի վար: Բանակցությունների արդյունքում նրա վարած տաքսին մոտեցրել են դեպքի վայրին, որից հետո հնարավոր է եղել նրան ետ պահել ինքնասպանություն կատարելուց:
Ոստիկանները տղամարդուն տեղափոխել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք: Դեպքի վերաբերյալ մանրամասներ դեռևս չկան: