Գարիբաշվիլին նախատել է հիսթերիա հրահրողներին

Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին ճիշտ չի համարում պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեի պաշտոնաթողության պահանջով կոչերը, որոնք արվում են Ուկրաինայում վրացի կամավոր Ալեքսանդր Գրիգոլաշվիլիի զոհվելու կապակցությամբ գերատեսչության հայտարարության պատճառով:

Վրաստանի պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 20-ին տարածած իր հայտարարության մեջ Գրիգոլաշվիլիի մահվան համար պատասխանատվությունը դրել Է «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցության ներկայացուցիչների վրա, որոնք, ինչպես ասվում Էր փաստաթղթում, «քաղաքացիներին կոչ են անում մասնակցել արտասահմանում ընթացող մարտական գործողություններին»:

Հայտարարությունը հարուցել Է ոչ միայն հասարակության մի հատվածի և ընդդիմության, այլև «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի ներկայացուցիչների վրդովմունքը:

«Այս իրարանցումը, որն ստեղծվել Է պաշտպանական գերատեսչության կողմից տարածված հայտարարության կապակցությամբ, այն կոչերը, թե պարոն Մինդիան իբր պետք Է հրաժարական տա, կարծում եմ, սխալ խոսակցություն Է: Եվ ես ցանկանում եմ բոլորին կոչ անել, որ, հավանաբար, ավելի խելամիտ կլինի ժամանակին ավարտել այս խոսակցությունը և այս հիստերիան»,-հայտարարել Է Գարիբաշվիլին կառավարության՝ դեկտեմբերի 24-ի նիստում:

Կառավարության նիստին ներկա Է եղել նաև պաշտպանական գերատեսչության ղեկավար Մինդիա Ջանելիձեն, որը հրապարակային ոչ մի պարզաբանում չի արել իր գերատեսչության տարածած հայտարարության վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում