Բակո Սահակյանը հանդիպել է ԼՂՀ Ազգային ժողովի անկախ պատգամավորների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 24-ին հանդիպում է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի անկախ պատգամավորների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում