Սաքունցի ձևն ու բովանդակությունը

Վերջին օրերին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ու դրա ղեկավարը նոր զբաղմունք են գտել իրենց համար. անոնիմ նամակներ են հրապարակում և փորձում ներկայացնել դանք իբրև բանակային իրողություն:

ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հարկ չի համարել արձագանքել այդ նամակների բովանդակությանը՝ նշելով որ իրենց գերատեսչությունը չի մեկնաբանում անոնիմ նամակները, ինչին ի պատասխան Արթուր Սաքունցն հորդորել է ՊՆ–ին ոչ թե ձևի ետևից ընկնել, այլ բովանդակությանն ուշադրություն դարձնել:

Բայց միթե՞ տեղին են այս պարագայում բովանդակության մասին խոսակցությունները: Իսկ եթե՞ նամակի հեղինակն, օրինակ, ոչ թե զինծառայող է, այլ անգործ ու անբան մեկը, որը տառապում է հոգեկան խանգարումով: Ինքը՝ Սաքունցը կարող էր գրել, կամ որևէ ադրբեջանցի: Ոչ ոք չգիտե հեղինակին, հետևաբար լուրջ խոսել նամակի բովանդակության մասին պարզապես հնարավոր չէ: Հակառակ պարագայում պետք է մեղադրանքներ ներկայացնել նաև Հայաստանի իրավապահ մարմիններին, քանի որ ըստ մեկ այլ անոնիմ նամակի, որը ստացել է բլոգեր Տիգրան Քոչարյանը, (Փիղ), Արթուր Սաքունցը Հիլլարի Քլինթոնի նկարով ծեծում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակիցներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում