Վրաստանի նախագահը հրավիրվել է Ռուսաստան
25/12/2014 10:40
Նմանատիպ
Վրաստանի նախագահը հրավիրվել է մասնակցելու Երկրորդ համաշխարհային պատերազմի յոթանասունամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին:
Այդ հրավերը ստացվել է դեռևս 2014թ-ի հուլիսին: Ինչպես տեղեկացնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը, հրավերը ստացվել է Շվեյցարիայի դեսպանատան միջոցով, սակայն նոտայի մեջ տեխնիկական սխալ է եղել, ուստի նույն Շեվյցարիայի դեսպանատան միջոցով հետ է ուղարկվել, որպեսզի այն ուղղեն: Տեխնիկական սխալը կապված է եղել նախագահի հայրանվան հետ:
Ինչպես տեղեկացնում է Նովոստի Գրուզիա կայքը, սխալի ուղղումից հետո Ռուսաստանից հրավեր չի եկել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում