ԵՄ-ն ՌԴ-ի դեմ սանկցիաներ է կիրառում ԱՄՆ-ի ճնշումների ներքո.Լավրով

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ սանկցիաներ է կիրառում ԱՄՆ-ի ճնշումների ներքո:
«Коммерсантъ»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Շատ եվրոպական երկրներ բավականին զսպված էին նաև սանկցիաների առաջին ալիքի ժամանակ: Սակայն այլևս գաղտնիք չէ, որ ամերիկացիները ստպեցին Եվրամիությանը` ենթարկվելու իրենց պահանջներին», -նշել է Լավրովը: Նրա խոսքերով, այդ մասին ուղղակի, առանց ամոթի նշել է ԱՄՆ-ի առաջին փոխնախագհ Ջո Բայդենը` ելույք ունենալով ամերիկյան համալսարաններից մեկում:

ԱԳՆ-ի ղեկավարը կանխատեսումներ չկատարեց նոր սանկցիաների կիրառման հարցում, նշելով, որ Ռուսաստանը կաշխատի իր տնտեսության վրա. «Մենք արդեն քանի տարի է աշխատում ենք Արևելքում, Հարավում, Ասիական-խաղաղօվկիանոսյան շրջանում, Լատինական Ամերիկայում և Աֆիկայում մեր կապերի ընդլայնման վրա: Քիչ բան չի արվել: Նման հեռանակարային հարաբերությունների համար քաղաքական շրջանակն էականորեն նպաստում է մեր տնտեսական օպերատորներին»,- նշել է նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում