Ադրբեջանական տնտեսությունը նոր կորուստներ է կրում

Լոնդոնի ապրանքային սակարանում «ԱզերիLayt» տեսակի նավթի մեկ բարելի գինը, նախօրդ օրվա համեմատ, 0,53 դոլար նվազել և կազմել է 60,88 դոլար: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) մարկետինգի և  տնտեսական գործողությունների վարչությունը:

Նյու Յորքի NYMEX (“New York Mercantile Exchange”) ապրանքային սակարանում «Layt» տեսակի նավթի մեկ բարելի գինը նվազել է 2,15 դոլարով և կազմել 55,84 դոլար: Լոնդոնի ICE (“İnterContinental Exchange Futures”) սակարանում էլ «Brent» տեսակի նավթի մեկ բարելի գինը նվազել է 1,45 դոլարով եւ կազմել 60,24 դոլար:

Ադրբեջանի 2015 թվականի պետական բյուջեում նավթի գինը նախատեսված է 90 դոլար: Ադրբեջանական Media forum լրատվական կայքն ավելի վաղ հայտնել էր, որ անցյալ շաբաթ «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նշել էր, որ նավթի գնի անկումը բացասական ազդեցություն է թողնելու երկրի սոցիալ-տնտեսական ծրագրերի վրա:

Ադրբեջանի պետբյուջեն 66 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին, առկա է նաև անուղղակի կախվածություն: Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները:
Նավթի գների անկման հետ կապված` Ադրբեջանի նավթարդյունաբերության ոլորտում էներգակիրների արդյունահանման ծավալների և աշխատակիցների զանգվածային կրճատումներ են սկսվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում