ԱՄՆ-ն միլիոններ է ներդնում վրացական կրթական համակարգի մեջ

Հաջորդ տարի ԱՄՆ-ն մեծ գումարներ կներդնի Վրաստանի պրոֆեսիոնալ կրթության բանագավառում:Վրաստանի կառավարության մամուլի ծառայության տվյալներով, այդ գումարները նախատեսված են «Սան Դիեգոյի պետական համալսարան և Վրաստան 2020» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը նախատեսում է Վրաստանի երեք պետական համալսարաններում կիրառել ամերիկյան կրթական ծրագրեր:

Մասնավորապես` խոսքը գնում է բակալավրիատի ծրագրերի մասին էլեկտրոնային ինժեներություն, քիմիա, համակարգչային ինժեներություն, արդյունաբերաշինությունը: Այս ծրագրի շրջանավարները կստանան ամերիկյան կրթություն և դա հավաստող վկայականներ:

Ծրագրի իրականացման համար կտրամադրվի 760 հազար դոլար տեխնիկական օգնություն, 12,5 միլիոն դոլար գրանտ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում