ՀՀ-ում Սիրիայի Գլխավոր հյուպատոսը միացել է ընդդիմությանը
29/07/2012 20:29
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի գլխավոր հյուպատոս Մուհամմադ Հոսամը հրաժարվել է իր զբաղեցրած պաշտոնից և միացել ընդդիմությանը: Այդ մասին Times.am-ին հայտնի է դարձել Հայաստանում Սիրիայի դեսպանատան մեր աղբյուրներից: Ավելի վաղ տեղեկատվությունը հաստատել են նաև սիրիայի ընդդիմադիր լրատվական կայքերը:
Նշենք նաև, որ Մուհամմադ Հոսամը մի քանի օր առաջ լքել է մեր երկիրը: Համաձայն դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի, հյուպատոսի լիազորությունները դադարեցնելու համար Սիրիայի իշխանությունները պետք է պաշտոնական գրություն ուղարկեն Հայաստանի իրենց գործընկերներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում