Թուրքական կառավարությունը ինտերնետի վրա նոր արգելքներ կդնի

Թուրքական կառավարությունը հայտարարել է ինտերնետի վրա ավելի մեծ վերահսկողություն սահմանելու մտադրության մասին : Կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ վարչապետն ու հաղորդակցության նախարարն այսուհետև լայն իարվունք կունենան արգելափակելու այն էջերը, որոնք ազգային անվտանգությանն ու հասարակական կարգին վնաս են հասցնում: Եվ նրանց պետք չի լինի դատարանի որոշումը:

«Եթե իրավիճակը վերաբերում է հասարակական կարգին, ազգային անվտանգությանը ապա համապատասխան նախարարի կամ վարչապետի որոշմամբ կարող են ժամանակավորապես հանել կամ արգելափակել մուտքը: Սակայն դեռևս կարիք կա դիմել դատարան և քսանչորս ժամվա ընթացքում ստանալ նրա թույլատվությունը»,- այս մասին սևծովյան Բարթին նահանգում հայտարարել է Թուրքիայի Ծովային հարցերով և հաղորդակցային նախարար Լութֆի Էլվանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում