Որևէ արգելք + ռուս-հայկական դարավոր բարեկամական մենեջմենթը կարող են հրաշքներ գործել

Շուռ Դաբավոգն իր ֆեյսբուքյան էջում գրում է`

Հիշում եմ, 90-ականների սկզբերին գնալ-գալուց մաքսային աշխատողների նման հագնված հանցագործները* անասունի պես քրքրում էին օդանավակայաններում, մեկ-մեկ շատ կեղտոտ բաներ էին անում, մի օր մամայիս մատանիից կպան, բա պետք ա մաքսատուրք վճարեք հենց ստեղ $50, լավ ա մի քիչ խուժան վիճակ էր էն վախտ, էրեւում էր ով ուր գնաց ինչ խոսեց, ես ու պապաս տեսանք որ մի բան էն չի, գնացիք, հերս ոչ գրական բացատրական աշխատանք անցկացրեց**
Մեկ-մեկ էլ խնդալու բաներ էր լինում, ասենք, մեկ էլ ասում էին կոմպի դիսկետ չես կարա սահմանից անցկացնես, կարող ա մեջը պետական գաղտնիք ա***

Ասածս ինչ ա, երբ կարդում եմ «Չի թույլատրվում նաեւ տեղեկատվություն տպագիր, աուդիովիզուալ եւ տեղեկատվության այլ կրիչների վրա, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք <․․․․․․> արգելված են» տողերը, էդ եմ հիշում, քանի որ որեւէ արգելք + ռուս-հայկական դարավոր բարեկամական մենեջմենթ կարող են հրաշքներ գործել։


* հիմա հաստատ արդեն բարձր պաշտոնների են, CV-ներում էլ գրած ա «էս ինչ թվից ծառայում է բլաբլաբլա»
** բայց իհարկե, դա չէր աշխատի, եթե մի երկու շատ կոնկրետ սպառնալիք էլ չհնչեցներ
*** freenet֊ը կար արդեն

Հետևեք մեզ նաև Telegram-ում